Բելգիայում ձերբակալված անձինք կասկածվում են Ամանորին Բրյուսելում ահաբեկչություն նախապատրաստելու մեջ
ՄիջազգայինԲելգիայի դատախազությունը դեկտեմբերի 29-ին հայտարարել Է, որ ձերբակալվել Է երկու մարդ, ովքեր կասկածվում են Բրյուսելում զինված հարձակումներ նախապատրաստելու մեջ, որոնք կապված չեն նոյեմբերի 13-ին Փարիզում կատարված ահաբեկչական գործողությունների հետ:
Բելգիական դատախազության ներկայացուցչի խոսքով՝ խուզարկությունների արդյունքում, որոնք դեկտեմբերի 27-ին եւ 28-ին կատարվել են Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջանում, Ֆլամանդական Բրաբանտում, Լիեժում եւ նրա արվարձաններում, ձերբակալվել Է վեց մարդ, որոնցից երկուսին կալանքի տակ են վերցրել, մնացած չորսին բաց են թողել:
Հետաքննությունը գտնում Է, որ նրանք ահաբեկչական խմբի անդամներ են եւ մինչեւ հունվարի 1-ն ընկած շրջանում Բրյուսելում մի շարք խոշոր ահաբեկչական գործողությունների նախապատրաստման հավանական կազմակերպիչները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: