Իտալիայի 850-ից ավելի քաղաքներ սահմանափակել են ճայթռուկների օգտագործումը Ամանորին
ՄիջազգայինԻտալիայի ավելի քան 850 քաղաքներ, ինչպես մեծ, այնպես Էլ փոքր, արգելել կամ սահմանափակել են ճայթռուկների օգտագործումն ու հրավառությունները Ամանորի տոնակատարության ժամանակ:
Ինչպես դեկտեմբերի 29-ին գրում Է Corriere della Sera-ն, Բոլոնիայի, Պեսկարայի, Սիենայի, Պալերմոյի, Բարիի եւ մի շարք այլ քաղաքների իշխանություններն ամբողջովին արգելել են հրատեխնիկայի օգտագործումն Ամանորի գիշերը, իսկ օրինախախտներին սպառնում են 20-ից մինչեւ 500 եվրո տուգանքներ: Վերոնայում հրավառություն չի կարելի իրականացնել հիվանդանոցներից, դպրոցներից, հասարակական վայրերից 200 մետրից պակաս տարածության վրա, ինչպես նաեւ այն դեպքում, երբ մոտակայքում կենդանիներ կան:
Սպասվում Է, որ ճայթռուկների օգտագործման եւ հրավառության արգելք կսահմանվի նաեւ Միլանում, որտեղ նմանօրինակ որոշումն առաջին հերթին կապված Է ծխամշուշի դեմ պայքարի հետ, որը վերջին մեկ ամսում պատել Է քաղաքը անձրեւների բացակայության պատճառով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: