ԱՀԿ-ն Գվինեան ազատ Է հայտարարել Էբոլա տենդից
ՄիջազգայինԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունը դեկտեմբերի 29-ին Գվինեան ազատ Է հայտարարել Էբոլա տենդից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է կազմակերպության պաշտոնական կայքում զետեղված մամուլի տեղեկագրում:
«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարում Է Գվինեայի Հանրապետությունում Էբոլա վիրուսի տարածման ավարտը»,-ասված Է մամուլի տեղեկագրում:
Ինչպես նշում Է կազմակերպությունը, 42 օր (երկու ինկուբացիոն շրջան) Է անցել այն պահից, երբ Գվինեայում վերջին հիվանդացածի կրկնական անալիզների արդյունքները բացասական ստացվեցին: Եվ այժմ երկրում սկսվում Է 90-օրյա դիտարկման ժամանակաշրջանը, որի ընթացքում հիվանդանալու ցանկացած նոր դեպք պետք Է առավելագույնս արագ հայտնաբերվի, որպեսզի կանխվի վիրուսի տարածումը:
Գվինեայում եւ նրա հարեւան արեւմտաաֆրիկյան երկրներում 2014 թվականի փետրվարին Էբոլա հիմոռագիկ տենդի համաճարակ Է սկսվել: ԱՀԿ-ի տվյալներով՝ Էբոլայով վարակվել Է գրեթե 28 հազար մարդ, մահացել են 11 հազարից ավելի բնակիչներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: