Պորոշենկոն և Մերկելը համակարգել են իրենց դիրքորոշումը «նորմանդական ձևաչափում» հանդիպումից առաջ
ՄիջազգայինՈւկրաինայի նախագահ Պյոտեր Պորոշենկոն Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցի ընթացքում համակարգել են իրենց դիրքորշումները «նորմանդական ձևաչափում» հանդիպումից առաջ, որը տեղի է ունենալու դեկտեմբերի 30-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը վկայակոչելով` Ուկրաինայի մամուլի պետական ծառայությունը:
«Կողմերը քննարկել են Մինսկի խմբի պայմանավորվածությունների կատարումը՝ նշելով դրանց լիակատար իրականացման անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրությունում:
Երկուշաբթի` դեկտեմբերի 28-ին, Կրեմլը չի բացառել, որ տեղի կունենա «նորմանդական ձևաչափով» հեռախոսազրույց:
«Մենք չենք բացառում, որ մինչեւ Նոր տարի հեռախոսային կապի հանրավորություններ ստեղծվեն, այժմ այդ հնարավորությունը հաստատման փուլում է»,- լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Նորմանդական ձևաչափում» ընդգրկված են Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Ուկրաինան: Ավելի վաղ Պեսկովն ասել էր, որ անհրաժեշտ է «համեմատել նշումները», Ուկրաինայում Մինսկի խմբի պայմանավորվածությունները կատարելու վերաբերյալ, քանի որ դրանց վերջնաժամկետը լրանում է 2016 թ. հունվարի 6-ին: