Ալյասկայում քաղաքի կենտրոնում փոքր ինքնաթիռ է վթարի ենթարկվել
ՄիջազգայինԵրեքշաբի երեկոյան փոքր ինքնաթիռ է վթարի ենթարկվել Ալյասկայի Անկորիջ քաղաքի կենտրոնում: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին գրում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Alaska Dispatch News-ը: Պարբերականի տվյալներով՝ ինքնաթիռը հրդեհվել է: Հրշեջներին հաջողվել է հանգցնել կրակը:
Վթարի պատճառների կամ զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան:
Միևնույն ժամանակ ըստ ականատեսների ինքնաթիռը վթարից առաջ փոքր բարձրության վրա մի քանի պտույտ է կատարել: