Թուրք հաքերները Ռուսաստանին սպառնացել են կիբերհարձակումներով
ՄիջազգայինԹուրքական Ayyıldız հաքերային խմբավորումը հայտարարել է ռուսական կայքերի վրա նախապատրաստվող կիբերհարձակումների մասին: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` վկայակոչելով թուրքական Aksam պարբերականը:
Նշվում է, որ դեկտեմբերի 28-ին հաքերները կոտրել են anonymoushackers.org կայքը, որը հավանաբար պատկանում է Anonymous խմբավորմանը, որն էլ իր հերթին հայտարարել էր Թուրքիայի դեմ խոշորածավալ արշավ սկսելու մասին:
Ինտերնետ ռեսուրսում հայտնվել էր «Ձեզ վրա հարձակվել է Ayyıldız կիբերբանակը» գրությունը և թուրքական դրոշի պատկերը:
«Մենք դաս ենք տվել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են նսեմացնել թուրքական պետությանը: Հաջորդը Ռուսաստանի հերթն է», - թուրքական աղբյուրը մեջբերում է հաքերային խմբավորման առաջնորդ Ջեթքան Բիր Յաֆեսի խոսքը: