«Հարի Թրումեն» ավիակիրը միացել է ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին
Միջազգային«Հարի Թրումեն» ամերիկյան ավիակիրը միացել է ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող կոալիցիային, հայտնում է ԱՄՆ ՌԾՈւ մամուլի ծառայությունը։
Նրանց տեղեկություններով՝ օդային խումբը «Անխախտելի վճռականություն» գործողության շրջանակներում ավիակիրից առաջին թռիչքներն է իրականացրել՝ ուղղված ԻՊ ոչնչացմանը, փոխանցում է Gazeta-ն։
Հաղորդվում է, որ «Թրումենը» «Շառլ դե Գոլ» ֆրանսիական ավիակիրի հետ Պարսից ծոցի ջրային ավազանից գործողություններ էր իրականացնում Իրաքում եւ Սիրիայում։