Քերին Լավրովին մտահոգություն է հայտնել Սիրիայում ռուսական օդուժի հարվածների կապակցությամբ
ՄիջազգայինԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում Վաշինգտոնի անհանգստությունն է հայտնել Սիրիայում ռուսական օդատիեզերական ուժերի ավիահարվածների կապակցությամբ: Այդ մասին հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոները:
«Լավրովի հետ խոսակցության ընթացքում Քերին նշել է ռուսական ավիահարվածների եւ հարյուրավոր խաղաղ բնակիչների սպանությունների կապակցությամբ մեր անհանգստության մասին»,- ասել է Թոները լրագրողներին՝ մեկնաբանելով Քերիի եւ Լավրովի միջեւ դեկտեմբերի 29-ին կայացած հեռախոսազրույցը: Նրա խոսքով՝ Ռուսաստանի գործողությունները խոչընդոտում են Սիրիայի հակամարտության կարգավորմանը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: