ԱՄՆ-ում բնական կատակլիզմների զոհերի թիվը մոտեցել Է 50-ի
ՄիջազգայինԱՄՆ-ի կենտրոնական մասում եւ հարավում բնական կատակլիզմների հետեւանքով զոհվածերի թիվը հասել Է 49-ի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով CNN հեռուստաալիքին: Ավելի վաղ հաղորդվել Էր 43 զոհվածների մասին: Հեռուստաալիքի տվյալներով՝ մարդկանց մեծ մասը զոհվել Է այն բանից հետո, երբ հեղեղաջրերը քշել-տարել են նրանց ավտոմեքենաները: ԱՄՆ-ի օվկիանոսային եւ մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության տվյալներով՝ ներկայում ավելի քան 18 մլն մարդ Է գտնվում այն շրջաններում, որտեղ հեղեղումների սպառնալիք Է հայտարարված:
Տարերքը մոլեգնում Է ԱՄՆ-ի արդեն 13 նահանգներում, առավել ծանր վիճակ Է ստեղծվել Միսուրիի նահանգում:Ավելի վաղ նշվել Է, որ հեղեղումների եւ ձնաբքերի պատճառով արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարվել Միսուրիի եւ Նյու Մեքսիկոյի նահանգներում: Իշխանություններն առայժմ պատրաստ չեն ստույգ գնահատել տարերքի պատճառած վնասը: Օդերեւութաբանների տեղեկությունների համաձայն՝ տարածաշրջանում ձյան առատ տեղումները շարունակվելու են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: