Թուրքիայում երկու մարդ է ձերբակալվել՝ Ամանորին ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով
ՄիջազգայինԹուրքիայի ոստիկանությունը «Իսլամական պետություն» խմբավորման երկու ենթադրյալ գրոհայինի է ձերբակալել, որոնք կասկածվում են Նոր տարվա նախաշեմին Անկարայում ահաբեկչություն նախապատրաստելու մեջ, հաղորդում է Reuters-ը: Այս մասին հայտնել են երկրի իշխանությունները:
Աղբյուրի խոսքով, կասկածյալները Թուրքիա են եկել Սիրիայից:
Ահաբեկչությունը նրանք պատրաստվում էին իրականացնել Քիզիլայ հրապարակում, որտեղ ավանդաբար Ամանորին հավաքվում են մարդիկ: