Հունվարի 1-ից Գերմանիայում չեղարկում են փասխատականներին արագ կացարան տալու ընթացակարգը
ՄիջազգայինԳերմանիայի իշխանությունները մտադիր են հունվարի 1-ից վերադառնալ երկիր ժամանող փասխատականների ինքնությունը ստուգելու անհատական կարգին, որը չեղարկվել էր մեկ տարի առաջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Bild-ը։
Հեշտացված ընթացակարգը գործում էր 2014թ. վերջից Սիրիայի, Իրաքի եւ Էրիթրեայի քաղաքացիների համար։ Կացարան ստանալու համար նրանց բավարար էր ընդամենը ֆրավոր դիմում ներկայացնել։ Այժմ նաեւ նախկինում ստացածները հարկադրված են լինելու անհատական ստուգում անցնել։
Փորձագետների գնահատականներով, հին կարգին անցնելը կապված է անվտանգության խնդիրների հետ։ Անցնող տարում Գերմանիա է ժամանել 1,1 փախստական։