Լոնդոնում ամանորյա գիշերը կուժեղացվեն անվտանգության միջոցները
ՄիջազգայինԵրեք հազար զինված ոստիկան կհսկի Լոնդոնի անվտանգությունը Նոր տարվա նախօրեին և ամանորյա գիշերը ամանորյա հրավառությունների և տոնակատարությունների ժամանակ, հաղորդում է РИА Новости-ն:
Դեռ անցած տարի քաղաքի քաղաքապետարանը որոշում է կայացրել ափի մոտ գտնվող վայրերը և քաղաքի կամուրջները, որտեղից մարդիկ ավանդաբար հիանում էին ամանորյա հրավառությամբ, վճարովի դարձնել, ինչն առաջացրել է դժգոհությունների ալիք: Այս տարի, սակայն, ձեռնարկված միջոցը նախատեսվում է, որ կունենա իր դրական դերը, քանի որ զանգվածային կուտակումների վայրեր այդ երեկոյան և գիշերը կմտնեն միայն նրանք, ովքեր տոմսեր են գնել և ովքեր կանցնեն անվտանգության ստուգումները:
Ամանորյա հրավառությունը դիտելու տոմսերը սպառվել էին Նոր տարուց մի քանի շաբաթ առաջ: Հինգշաբթի օրվա ժամը 14-ից Լոնդոնի կենտրոնում շատ փողոցներ կփակվեն, հրմտշոցից խուսափելու համար կփակվեն նաև մետրոյի մի քանի կայարաններ, այնպես որ նրանք, ովքեր պատրաստվում էին տոնը նշել քաղաքի կենտրոնում, ստիպված կլինեն նախապես մտածել՝ ինչպես հասնել ռեստորաններ և ակումբներ և ինչպես հետո վերադառնալ տուն: