Բելգիայում ձերբակալվել են Նոր տարուն հարձակումներ պատրաստելու մեջ կասկածվող անձինք
ՄիջազգայինԲելգիայում ոստիկանության խուզարկումների արդյունքներով վեց մարդ է ձերբակալվել, ովքեր կասկածվում են ամանորյա գիշերը ահաբեկչությունների պատրաստման մեջ, գրում է korrespondent.net-ը:
Մասնավորապես՝ ոստսիկանները երեկ մի շարք խուզարկումներ են իրականացրել Բրյուսելում և քաղաքից դուրս: Խուզարկումների ընթացքում առգրավվել են համակարգիչներ, բջջային հեռախոսներ և այլ տեխնիկա, որոնց պարունակությունը ստուգվում է:
Ձերբակալվածների հետագա կալանավորման կամ նրանց ազատ արձակման մասին որոշումը կկայացվի դատական նիստի ժամանակ:
Ավելի վաղ Բելգիայի իշխանությունները հայտարարել էին Բրյուսելում ահաբեկչական վտանգի պատճառով ամանորյա հրավառությունների չեղյալ հայտարարման մասին: