ԱՄՆ-ն հետաձգել է Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը
ՄիջազգայինԱՄՆ վարչակազմը հետաձգել է Իրանի բալիստիկ հրթիռների մշակման համար Թեհրանի եմ նոր ֆինանսական պատժամիջոցներ կիրառելու որոշումը, հայտնում է The Wall Street Journal-ը:
Պաշտոնյաների վստահեցմամբ Բարաք Օբամայի վարչակազմը նախկինի պես հավատարիմ է Իրանի հրթիռային ծրագրի դեմ պայքարին, եւ պատժամիջոցները մնում են օրակարգում: Նրանք նաեւ նշել են, որ նման միջոցների կիրառումը օրինական կլիներ 2015թ. հուլիսին Իրանի եւ միջազգային տերությունների միջեւ միջուկային համաձայնագրի դրույթների հիման վրա:
Սպիտակ տունը դեկտեմբերի 31-ի առավոտյան ծանուցում էր ուղարկել Կոնգրեսին՝ հայտնելով, որ ֆինանսների նախարարությունը կհայտարարի Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին: Սակայն Սպիտակ տունն ուղարկել էր նաեւ երկրորդ նամակը՝ հայտնելով, որ պատժամիջոցների կիրառումը հետաձգվել է, փոխանցում է Lenta-ն: