ԴԱԻՇ-ն ահաբեկչություններ էր նախապատրաստում Մյունխենում
ՄիջազգայինԲավարիայի ներքին գործերի նախարար Յոահիմ Հերմանը հայտնել է, որ Մյունխենում Ամանորի գիշերը ԴԱԻՇ ծայրահեղական խմբավորման անդամներն ահաբեկչություն էին նախապատրաստում. փոխանցում է LifeNews-ը:
Ահաբեկիչների ծրագրերը բացահայտել են օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցները: Մյունխենի ոստիկանապետը հայտարարել է, որ ԴԱԻՇ խմբավորումը հինգից յոթ գրոհայինների օգնությամբ ահաբեկչական գործողություններ էր պատրաստվում իրականացնել:
Չնայած դրան՝ գերմանական ոստիկանությունը դեռ չի ձերբակալել ենթադրյալ հանցագործներից ոչ մեկին: Սակայն իշխանությունները շարունակում են կոչ անել երկրի բնակչությանը զգոն լինել և խուսափել մարդաշատ վայրերից: