Ռուսաստանում հունվարի 1-ից կազատեն յուրաքանչյուր 10-րդ պաշտոնյային
ՄիջազգայինՌուսաստանում ուժի մեջ է մտել յուրաքանչյուր 10-րդ պետական ծառայողին կրճատելու մասին որոշումը, որի մասին փաստաթուղթը դեկտեմբերի 11-ին ստորագրել էր վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:
«Նախատեսվում է 10 տոկոսով կրճատել քաղաքացիական ծառայողների, կենտրոնական աշխատակազմերի աշխատակիցների եւ դաշնային նախարարությունների տարածքային մարմինների, ՌԴ կառավարությանը ենթակա դաշնային գործակալությունների եւ դաշնային ծառայությունների աշխատակիցների քանակը»,- ասված է որոշման տեքստում, փոխանցում է Lenta-ն: