Եգիպտոսում` Նեղոսի վրա, լաստանավ է խորտակվել. կա 18 զոհ
ՄիջազգայինԵգիպտոսի Քաֆր էշ Շեյխ նահանգում (Կահիրեից 140 կմ հեռու) լաստանավի խորտակման հետեւանքով զոհվել է առնվազն 18 մարդ: Այս մասին հայտնում է Սինհուա գործակալությունը: Ըստ առկա տեղեկությունների` նավի վրա 22 մարդ է եղել: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները: Միջադեպի պատճառը դեռեւս հայտնի չէ: Այս պահին հիմնական վարկածների թվում են վատ տեսանելիությունը կամ նավի գերծանրաբեռնվածույթունը, հայտնում է ՏԱՍՍ-ը: