Ուկրաինան դարձել է ՄԱԿ-ի ԱԽ-ի ոչ մշտական անդամ
Միջազգային2016-ի հունվարի 1-ից Ուկրաինան դարձել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, այս մասին տեղեկացնում է Interfax-ը:
Այդ մասին հայտարարություն է տարածել երկրի նախագահ Պետր Պորոշենկոն՝ ասելով, որ իր երկիրը պատվով կկրի այդ անդամությունը, քանի որ իրենք գիտեն խաղաղության ու արդարության գինը:
Հիշեցնենք, որ 2015-ի հոկտեմբերին ՄԱԿ-ի անդամ պետությունները գաղտնի քվեարկությամբ ՄԱԿ-ի ԱԽ-ի տասը ոչ մշտական անդամներ էին ընտրել: Այդ անդամությունը նախատեսված է երկու տարվա համար: