Սաուդյան Արաբիայում 47 մարդու մահապատժի են ենթարկել ահաբեկչության համար
ՄիջազգայինՍաուդյան Արաբիայի ՆԳՆ-ն հայտարարել է ահաբեկչության ու ահաբեկչություն հրահրելու համար դատապարտված 47 մարդու նկատմամբ մահապատժի իրականացման մասին:
«Ալ Արաբիյա» հեռուստաալիքը, վկայակոչելով գերատեսչության հայտարարությունը, հաղորդում է, որ մահապատժի են ենթարկվել նաեւ Սաուդյան Արաբիայում «Ալ Քաիդա»-ի բջիջի առաջնորդներից մեկը՝ Ֆարիս ազ-Զահրանին ու շիա քարոզիչ Նիմր ան- Նիմրը: Երկուսն էլ 2014 թվականին դատապարտվել էին գերագույն պատժի:
2014 թվականի փետրվարին Սաուդյան Արաբիայում զգալիորեն խստացրել են ահաբեկչական ու ծայրահեղական կազմակերպությունների գործունեությանը մասնակցության համար քրեական պատիժը: Հրապարակվել է նաեւ այն կազմակերպությունների ցանկը, որոնք Թագավորությունում ահաբեկչական են ճանաչվել: