Օբաման և Քլինթոնը ստեղծել են XXI դարի ժանտախտը՝ ԻԼԻՊ-ը. Թրամփ
ՄիջազգայինՀանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը մեղադրել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային և Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստեղծելու մեջ:
«Նրանք ստեղծել են ԻԼԻՊ-ը: Հիլարի Քլինթոնն Օբամաի հետ միասին ստեղծել է ԻՊ-ը»,- մեջբերում է Associated Press-ը Թրամփին:
Հայտնի է, որ նման հայտարարությունը Թրամփն արել է՝ մեկնաբանելով Իրանի բողոքող բնակիչների հարձակումը Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա՝ շիա քարոզչի գլխատումից հետո: