Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետին արգելել են կանգ առնել դեսպանատներում
ՄիջազգայինՄեծ Բրիտանիայի ԱԳՆ-ը նախկին վարչապետ Թոնի Բլերին արգելել է իր ուղեւորությունների ընթացքում կանգ առնել դեսպանատներում:
Ինչպես հայտնում է «Էխո Մոսկվին», սահմանափակումները մտցվել են այն բանից հետո, երբ տեղեկություն է հայտնվել, որ նախկին վարչապետները, իրենց նախկին վաստակն օգտագործելով, չեն վճարել դիվանագիտական ներկայացուցչություններում ապրելու համար: Կառավարական աղբյուրին վկայակոչող Daily Telegraph-ի հաղորդագրության համաձայն, նախկին վարչապետներին եւ նախարարներին արտասահմանում անվտանգության ապահովման հարցում աջակցությունը հնարավոր է, բայց նման դեպքերը «հազվագյուտ» են եւ դրանց վերաբերյալ որոշումներն ընդունվում են «ամեն դեպքի վերաբերյալ առանձին»:
Պարբերականի տվյալների համաձայն, Բլերը, որը վարչապետի պաշտոնը լքել էր 2007-ին, երկու անգամ կանգ է առել Վաշինգթոնում բրիտանական դեսպանի կեցավայրում եւ յոթ անգամ Փարիզում դեսպանի կեցավայրում: Ոչ նախկին վարչապետը, որի կարողությունը 60 մլն ֆունտ է գնահատվում, ոչ նրա թիմը չի վճարել կեցավայրում ապրելու համար: Բլերի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ նախկին վարչապետին հաճախ իրենք` դեսպաններն են հրավիրել: