Իրանի հոգևոր առաջնորդը Սաուդյան Արաբիան համեմատել է ԻՊ-ի հետ` խոստանալով «վրեժ լուծել» շիա հոգևորականի գլխատման համար
ՄիջազգայինԻրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Համենեին խոստացել է «վրեժ լուծել» Սաուդյան Արաբիայից նախօրեին 47 բանտարկյալների մահապատժի ենթարկելուց հետո, որոնց թվում է եղել նաև շիա հոգևորականը:
Ինչպես գրում է Daily Mail-ը` երկրի ռազմականացված վերնախավը` Իրանի իսլամական հեղափոխականների պահակախումբը, սուննիների կողմից կառավարվող արաբական երկիրը համեմատել է «Իսլամական պետություն» խմբավորման հետ և զգուշացրել, որ «վայրենության միջնադարյան արարքը» կհանգեցնի միապետության անկմանը:
Պարբերականը ներկայացրել է այաթոլլահ Ալի Համենեին պատկանող իրանական կայքում հրապարակված հակասական լուսանկարը, որը մատնանշում է, որ Սաուդյան Արաբիայի և ԻՊ-ի միջև միակ տարբերությունը նրանց կրած հագուստի գույնն է: