Կանխատեսումների համաձայն` 2016թ.-ին ռուսական ռուբլին կշարունակի արժեզրկվել
ՄիջազգայինՌուսաստանյան խոշորագույն բանկերից մեկի՝ «Խնայբանկ»-ի ղեկավար Գերման Գրեֆը բրիտանական «Ֆայնենշլ թայմս» պարբերականին տված հարցազրույցի ժամանակ նշել է այն երեք կարևորագույն խնդիրները, որոնք ներկայումս սպառնում են Ռուսաստանի տնտեսությանը,- գրում է Orer.am-ը:
Նրա կարծիքով` առաջին խնդիրը նավթի համաշխարհային գների անկումն է:
Երկրորդ խնդիրը Ռուսաստանի հանդեպ Արևմուտքի կողմից իրականացվող պատժամիջոցներն են, իսկ երրորդը՝ ռուսական տնտեսությունում համակարգային փոփոխությունների բացակայությունն է:
Գրեֆի խոսքով` արևմտյան պատժամիջոցների հետևանքով արդեն բավականին հարված հասցվել է «Խնայբանկ»-ին: Այս ընթացքում կտրուկ աճել է բանկից ավանդների ատահոսքը, որը, բանկիրի կարծիքով, նավթային շուկայի գների նվազեցմամբ է պայմանավորված:
Բացի այդ, ռուսաստանյան բանկային շուկան սկսել է փոխվել, քանի որ փոքր բանկերը լքել են դաշտը, իսկ ավանդատուներն էլ իրենց հերթին ավելի շատ սկսել են խոշոր բանկերին վստահել: Դեպի խոշոր բանկեր կապիտալի հոսքին նպաստել է նաև ՌԴ Կենտրոնական բանկի կողմից սահմանվող մեկնարկային փոխարժեքի աստիճանական իջեցումը և գնաճի տեմպերի նվազեցումը,- կարծում է «Խնայբանկ»-ի ղեկավարը:
2015 թ.-ի տվյալների համաձայն` համաշխարհային հիմնական դրամական միավորների համեմատ` ռուսական ռուբլու դիրքերը սկսեցին կտրուկ թուլանալ, որը, տնտեսական վերլուծաբանների կանխատեսումների համաձայն, կշարունակվի նաև 2016 թվականին, գրում է «Ֆայնենշլ թայմս» պարբերականը:
Ա.Գ .