Բահրեյնը խզել է դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ
ՄիջազգայինԲահրեյնը հունվարի 4-ին Սաուդյան Արաբիայից հետո խզել է դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ, հայտնում է BBC-ն:
Թագավորությունը պահանջել է, որ իրանցի դիվանագետները լքեն երկիրը 48 ժամվա ընթացքում:
Նշենք, որ Բահրեյնում իշխում է սուննի թագավորը, սակայն բնակչության մեծ մասը շիաներ են:
Ավելի վաղ ոստիկանությունը ձերբակալել էր բողոքի մասնակիցներին, որը կազմակերպվել էր Սաուդյան Արաբիայում շիա քարոզիչ Նիմր ան Նիմրի մահապատժի կապակցությամբ: