Քաբուլի օդանավակայանի մոտ պայթյուն է որոտացել
ՄիջազգայինՔաբուլի միջազգային օդանավակայանի մոտ պայթյուն է որոտացել. զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, մահապարտ ահաբեկիչն ավտոմեքենայով մոտեցել է օդանավակայանի անցակետին ու գործարկել է մահապարտի գոտին, ինչպես նաև մեքենայում եղած պայթուցիկները:
Հնարավոր զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Այս պահին երկրում գործող ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկը պայթյունի պատասխանատվությունը չի ստանձնել: