Բահրեյնն ու Սուդանը խզում են հարաբերություններն Իրանի հետ, իսկ ԱՄԷ-ն նվազեցնում է իրանցի դիվանագետների թիվը երկրում
ՄիջազգայինՍաուդյան Արաբիայից հետո Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին են հայտարարել նաև Բահրեյնն ու Սուդանը. տեղեկացնում է gazeta.ru-ն:
Իրաքի դիվանագիտական առաքելությունը Բահրեյնից պետք է հեռանա 48 ժամում:
Արաբական միացյալ էմիրությունների իշխանությունները ևս որոշում են կայացրել կրճատել իրանական դիվանագիտական ներկայացուցչությունը:
ԱՄԷ-ն կրճատում է իրանցի դիվանագետների թիվը, որոնց թույլատրվում է գտնվել երկրում:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի և Իրանի հարաբերությունները լարվել էին այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայում մահապատժի էին ենթարկվել 47 մարդ, այդ թվում շիա հայտնի քարոզիչ Նիմր ան-Նիմրը: