Ճապոնիային չի հաջողվում տարածքային խնդիրների հարցը քննարկել Ռուսաստանի հետ
ՄիջազգայինՃապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Տոկիոյում ամանորյա տոնակատարությունների ժամանակ հայտարարել է, որ ճապոնական կողմին անհրաժեշտ է բարձր մակարդակի բանակցություններ վարել Ռուսաստանի հետ, երկու երկրների միջև առկա տարածքային խնդիրներին լուծում տալու նպատակով, Orer.am-ի փոխանցմամաբ տեղեկացնում է «Ասոշիեյթըդ պրես» գործակալությունը:
«Առանց այդ երկրի ղեկավարների հետ հանդիպման հնարավոր չէ երկրի հյուսիսային տարածքների խնդիրը կարգավորել»,- հայտարարել է երկրի վարչապետը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե 2016 թվականին նախատեսվո՞ւմ է արդյոք հանդիպում ՌԴ նախագահի հետ: Աբեն նշել է, որ մշտապես հնարավորություններ են փնտրում ՌԴ նախագահի այցը Ճապոնիա կազմակերպելու համար, քանի որ անբնական է, որ պատերազմից 70 տարի անց երկու երկրներին դեռևս չի հաջողվել խաղաղ պայմանագիր կնքել նշված խնդրի կարգավորման համար: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ճապոնիա այցի հրավեր էր ստացել երկրի վարչապետից, սակայն հանդիպման ժամկետներն այդպես էլ չեն հստակեցվել, որի արդյունքում երկու երկրների ղեկավարներին չի հաջողվել քննարկել իրենց երկրներին հուզող հարցերը:
Ա.Գ.