Լեհաստանի պաշտպանության նախարարությունը ծրագրում է կրկնակի ավելացնել բանակի թվաքանակը
ՄիջազգայինԼեհաստանը պետք է գրեթե կրկնակի ավելացնի իր զինված ուժերի թվաքանակը, որպեսզի դիմակայի ռազմական սպառնալիքներին: Այս մասին Polska Zbrojna ամսագրին տված հարցազրույցում հայտնել է երկրի պաշտպանության նախարար Անտոնի Մացարեւիչը, գրում է Lenta.ru–ն: Մազարեւիչը հիշեցրել է Սեյմի 1791 թ. բանաձեւի գոյության մասին, որը թույլ է տալիս բանակի թվաքանակը ավելացնել մինչեւ 100 հազար ու նշել է, որ հիմա այդ թիվը չի գերազանցում 80 հազարը:
«Ավելի քան 200 տարի մենք 100 հազարանոց բանակ չենք ունեցել: Կարծում եմ, որ վերջին հաշվով լեհական բանակի թվաքանակը պետք է 150 հազար զինվոր կազմի: Սա այն նվազագույնն է, որը անհրաժեշտ է ռազմական սպառնալիքներին դիմակայելու համար»,- շեշտել է նախարարը:
Նրա խոսքով, 2016թ. Լեհաստանի Պաշտպանության նախարարությունը ծրագրում է արեւելյան սահմանին տարածքային պաշտպանության երեք նոր բրիգադ ստեղծել: