Սթոքհոլմի օդանավակայանում կասկածելի ծանրոց է հայտնաբերվել
ՄիջազգայինՍթոքհոլմի Առլանդ օդանավակայանի ավտոմեքենաների կայանատեղիում կասկածելի ծանրոց են գտել: Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Local լրատվական պորտալը:
Անվտանգության ծառայության աշխատակիցները կասկածելի առարկան գտել են աղբամանում՝ օդանավակայանի երկրորդ ու երրորդ տերմինալների կողքին: Միջադեպի վայր է մեկնել սակրավորների թիմը, կայանատեղիի տարածքը մասնակիորեն փակվել է:
Լրատվամիջոցների տվյալներով, օդանավակայանի Ամստերդամի, Բեռլինի ու Փարիզի ուղղությամբ չվերթները մեկ ժամով հետաձգվել են: