Ռուսաստանը չպետք է ԱՄՆ-ին սպառնալիք համարի. Պենտագոն
ՄիջազգայինՊենտագոնը հայտարարել է, որ Ռուսաստանը չպետք է դիտարկի ԱՄՆ-ին որպես սպառնալիք: Այս մասին հայտարարել է ամերիկյան ռազմական գերատեսչության ներկայացուցիչ Ջեֆ Դեվիսը՝ մեկնաբանելով Ռուսաստանի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը:
«Նրանք ոչ մի պատճառ չունեն մեզ սպառնալիք համարելու համար... Մենք Ռուսաստանի հետ կոնֆլիկտի չենք ձգտում... Մենք ունենք տարաձայնություններ ... սակայն արմատապես սխալ կլիներ դիտակել ԱՄՆ-ին որպես սպառնալիք Ռուսաստանի համար», - մեջբերում է ՌԻԱ «Նովոստին» Դեվիսին:
Միևնույն ժամանակ, գեներալ Ջոզեֆ Դանֆորդը հայտարարել է, որ ԱՄՆ-ն շարունակում է Ռուսաստանին սպառնալիք համարել: Այս մասին ասված է Պենտագոնի պաշտոնական կայքում