ԻՊ-ի ահաբեկիչը սոցցանցերում բողոքում է վատ բուժօգնությունից
Միջազգային
Բրիտանական ԶԼՄ-ները հրապարակել են «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից մեկի` Օմար Հուսայինի հերթական նամակը, ով հայտնի է զինյալների կենցաղի դժվարության մասին հաղորդումներով:
Ինչպես հայտնում է Life News-ը` այս անգամ ահաբեկիչը բողոքել է վատ բուժօգնության ծառայությունից:
Նամակում, որը նա տարածել է սոցցանցերում Աբու Սայեդ ալ-Բրիտանի անվան տակ, ասվում է, որ շատ ահաբեկիչներ մահանում են վատ բժշկական խնամքից: Նրա խոսքով` իրենց հիվանդանոցներում պակասում է աշխատուժն ու որակավորված անձնակազմը: