Մոսկվայում հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցն իր կյանքի գնով փրկել է շանը
ՄիջազգայինՌուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում արագ արձագանքման հատուկ ջոկատի աշխատակից 31-ամյա Կոնստանտին Վոլկովը էլեկտրագնացքի անիվների տակից փրկել է շանը, սակայն ստացված վնասվածքներից ինքն է զոհվել:
Զոհվածի զինակիցները պատմել են, որ հունվարի 4-ին Նովոգիրեեւո պլատֆորմայում շունն ընկել էր երկաթգծերի վրա այն պահին, երբ գնացքն արդեն մոտենում էր:
Շանը օգնության հասած սպային հաջողվել է կենդանուն բրդելով դուրս բերել պլատֆորմա: Սակայն ժամանող էլեկտրագնացքը նրան ծանր վնասվածքներ էր պատճառել, որոնք անհամատեղելի էին կյանքի հետ:
Տղամարդն ուներ կին ու երեխա, հայտնում է Газета.ru-ն: