Գերմանիայի Քյոլն քաղաքում Ամանորի նախաշեմին մոտ 80 հարձակում է իրականացվել
ՄիջազգայինԳերմանիայի Քյոլն քաղաքի քաղաքապետ Հենրիետա Ռեքերը հրատապ խորհրդակցություն է հրավիրել ոստիկանության հետ այն հաղորդագրությունների հետո, երբ պարզվել է, որ Ամանորի նախաշեմին քաղաքում մոտ 80 հարձակում է իրականացվել կանանց հանդեպ, փոխանցում է Корреспондент-ը:
Հարձակումների մեծամասնությունը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնական երկաթուղային կայարանի մոտ: Նախնական տվյալներով` հարձակումներին մասնակցել է մոտ 1000 ագրեսիվ տրամադրված երիտասարդ տղամարդ:
Քյոլնի ոստիկանության ղեկավարը հայտնել է, որ հարձակվողների մեծ մասը եղել են արաբական երկրներից և Հյուսիսային Աֆրիկայից:
Առնվազն մեկ կին ենթարկվել է բռնաբարության, շատերը կողոպտվել են: Տուժածների թվում կան կին ոստիկաններ:
Ոստիկանությունը փորձում է պարզել` եղել է հանցագործությունների շարքը կազմակերպված և նախապես պլանավորած գործողություն: Ուսումնասիրվում են նաև տեսախցիկների և բջջային հեռախոսների ձայնագրությունները:
Լրատվամիջոցները հայտնում են, որ քաղաքի ոստիկանությունը մտադիր է աջակցություն խնդրել Գերմանիայի այլ շրջաններից և լրացուցիչ տեսախցիկներ տեղադրել քաղաքում:
Հաղորդագրություններ են ստացվում նաև կանանց հանդեպ հարձակումների մասին Համբուրգ և Շտուտգարտ քաղաքներից: