Acer-ը ներկայացրել է աշխարհում առաջին 2-ը մեկում 4K էկրանով նոութբուքը
Միջազգային
Տեխնոլոգիական Acer ընկերությունը ներկայացրել է աշխարհում առաջին` 2-ը մեկում 4K գերբարձր լուծաչափով էկրան ունեցող Aspire Switch 12S նոութբուքը, որի պաշտոնական շնորհանդեսը կայացել է Լաս Վեգասում:
Ինչպես նշում է lenta.ru-ն, 12.5 դյույմ անկյունագծով նորույթն առաձնանում է նրանով, որ դրա էկրանն անջատվում է ստեղնաշարից ու ծառայում որպես պլանշետ: Այդ իսկ պատճառով տվյալ սարքն անվանում են 2-ը մեկում:
Այն համալրված է Intel Core M էներգախնայող պրոցեսորով, Windows 10 օպերացիոն համակարգով: Հայտնի է, որ Եվրոպայում դրա գինը կկազմի 1.200 եվրո: