Brent տեսակի նավթի գինը գերազանցել է 11-ամյա գնային նվազագույն ցուցանիշը
ՄիջազգայինBrent տեսակի նավթի գինն ընկել է 11 տարվա ընթացքում նվազագույն մակարդակի՝ ԱՄՆ-ում պաշարների մասին տվյալների հրապարակումից հետո։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
Հաղորդագրությունում ասվում է, որ ICE լոնդոնյան բորսայում Brent-ի փետրվարյան ֆյուչերսների արժեքը իջել է մեկ բարելի դիմաց 35.52 դոլարից՝ 2004 թվականից ի վեր առաջին անգամ։ Այժմ ֆյուչերսները վաճառվում են ICE-ում 35.4 դոլարով։
Գործակալությունում նշում են, որ Իրանի և Սաուդյան Արաբիայի հակամարտությունն աննշան ազդեցություն է ունեցել նավթային շուկայի վրա, քանի որ առաջարկը նախկինի պես լրջորեն գերազանցում է պահանջակը։