Բահրեյնի իշխանությունները հայտնել են Իրանի հետ կապված ահաբեկիչների ձերբակալման մասին
ՄիջազգայինԲահրեյնի իշխանությունները հայտնել են հանցագործների խմբի ձերբակալման մասին, որոնք երկրում ահաբեկչական գործողություններ էին նախապատրաստում, տեղեկացնում է Reuters-ը` վկայակոչելով սաուդյան Al Arabiya հեռուստաալիքին:
Հաղորդվում է, որ ձերբակալվածները կապված են իրանական հեղափոխական գվարդիայի եւ լիբանանյան «Հզբոլլահ» շարժման հետ, գրում է Gazeta-ն: Ավելի վաղ Բահրեյնը դադարեցրել էր Իրան ավիաթռիչքները:
Սաուդյան Արաբիայում հայտարարել են ահաբեկչության եւ դրան դրդելու համար դատապարտված 47 մարդու մահվան դատավճռի իրականացման մասին: Մահապատժի ենթարկվածների թվում է շիա քարոզիչ Նիմր ան-Նիմրը:
Հունվարի 3-ին իրանցի ցուցարարները հարձակվել էին Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա, ինչից հետո Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրը հայտնել էր, որ թագավորությունը խզում է դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ: