Էրդողանը շիա հոգևորականի մահապատիժն անվանել է Սաուդյան Արաբիայի ներքին գործը
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է շիա հոգևորականի մահապատժի շուրջ ծագած հակամարտությունը:
Ինչպես հաղորդում է Reuters-ը`պաշտոնյաների հետ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ մահապատիժները Սաուդյան Արաբիայի ներքին գործն է:
Էրդողանի խոսքով` «նրանք, ովքեր լռում էին սիրիական քաղաքացիական պատերազմում զոհվածների մասին, այժմ աղմուկ են բարձրացրել Սաուդյան Արաբիայում մեկ մարդու մահապատժի պատճառով»:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Սաուդյան Արաբիայում 47 մարդու էին մահապատժի ենթարկել, այդ թվում` շիա քարոզիչ Նիմր ան-Նիմրին, որից հետո դժգոհության մեծ ալիք է բարձրացել Իրանում: