2015-ին ավելի քան 1 մլն ներգաղթյալ է ժամանել Գերմանիա
Միջազգային2015-ին Գերմանիա ժամանած կացարան փնտրող ներգաղթյալների թիվը հասել է 1.09 մլն մարդու: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով Գերմանիայի կառավարության իր աղբյուրին:
Նշվում է, որ ներգաղթյալների թիվը հատել է 1 մլն-ի սահմանը, երբ 2015-ի դեկտեմբերին կացարան փնտրելով` երկիր է ժամանել 127 320 մարդ:
Դեկետեմբերի 21-ին Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպությունը տեղեկացրել էր, որ ծովով և ցամաքով Եվրոպա հասած փախստականների ընդհանուր թիվը գերազանցել է 1 մլն-ը: