Ճապոնիայի «Համաոկա» ԱԷԿ-ում հրդեհ է բռնկվել
ՄիջազգայինՃապոնիայի Սիդձուոկա պրեֆեկտուրայում գտնվող «Համաոկա» ԱԷԿ-ի երկրորդ ռեակտորում հրդեհ է բռնկվել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Chubu Electric Power օպերատոր ընկերությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջները պարզել են, որ բռնկվել է օդաքարշ օդափոխիչը: Այն անհապաղ անջատել են, իսկ հրդեհը՝ մարել: Միջադեպից ոչ ոք չի տուժել:
Նշենք, որ «Համաոկա»-ն, ինչպես նաեւ Ճապոնիայի մյուս ատոմակայանները 2011թ. մարտին տեղի ունեցած «Ֆուկուսիմա 1»-ի վթարից հետո անջատվել էին: