Գվատեմալայում 16 օտարերկարցու սպանության կազմակերպչին կարող են 828 տարով ազատազրկել
ՄիջազգայինԳվատեմալայի Գլխավոր դատախազությունը պահանջել է 828 տարվա ազատազրկման դատապարտել թմրաբարոն Մարվին Մոնտել Մարինին, որին մեղադրում են 2008թ. 16 արտասահմանցու սպանության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով դատախազության հայտարարությունը:
Հաղորդվում է, որ սպանության 6 մասնակիցներին սպառնում է 9-836 տարվա ազատազրկում:
Դատախազությունն ապացույցներ է ներկայացրել, որ մեղադրյալները 2008թ. նոյեմբերի 8-ին կանգնեցրել են Նիկարագուայից ժամանած ավտոբուսը, որով ամենայն հավանականությամբ թմրանյութեր էին տեղափոխում: Համոզվելով, որ ավտոբուսում թմրանյութ չկա, հանցագործները սպանել էին 16 ուղեւորի եւ այրել նրանց մարմինները Մոնտել Մարինի ռանչոյում: