Քերրի. Հյուսիսային Կորեան պետք է պատասխան տա իր արարքների համար
ՄիջազգայինՀյուսիսային Կորեան պետք է պատասխան տա իր արարքների համար: Այս մասին Ճապոնիայի արտգործնախարար Ֆումիո Կիսիդայի հետ հեռախոսազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, փոխանցում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով «Կիոդո» գործակալությունը:
«Հյուսիսային Կորեան պետք է համարժեք գին վճարի իր արարքների համար»,- ասել է Քերրին:
Հունվարի 7-ին կայացած մամուլի ասուլիսին Ճապոնիայի արտգործնախարար Ֆումիո Կիսիդան հայտնել է, որ Տոկիոն բոլոր երկրների հետ փոխըմբռնման ուղիներ է փնտրում:
Հիշեցնենք, որ ԿԺԴՀ-ն հունվարի 6-ին հայտնել էր, որ փորձարկել է առաջին ջրածնային ռումբը: