Պենտագոն. Դեկտեմբերին Իրաքում եւ Սիրիայում ոչնչացվել է 2.5 հազար գրոհայի
ՄիջազգայինԱՄՆ ղեկավարած հակաահաբեկչական կոալիցիան դեկտեմբերին Իրաքում եւ Սիրիայում ոչնչացրել է «Իսլամական պետության» 2.5 հազար գրոհայինի: Այս մասին հայտնել է միջազգային կոալիցիայի հրամանատարության ներկայացուցիչ Սթիվ Ուորենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ Ուորենը հայտնել էր, որ դեկտեմբերին սպանվել է ԻՊ 10 պարագլուխ, այդ թվում նրանք, ովքեր մասնակցել են Փարիզի ահաբեկչությունների կազմակերպմանը: