Չինաստանում ածխահանքի փլուզման հետեւանքով 11 մարդ է զոհվել
ՄիջազգայինՉինաստանի Շենսի նահանգում ածխահանքում տեղի ունեցած փլուզումից հետո հողակույտի տակ մնացած հանքափորների փրկարարական աշխատանքներն արդյունք չեն տվել: 11 բանվորի մահվան փաստն արդեն հաստատվել է, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Սինհուա» գործակալությունը:
Հիշեցնենք, որ հունվարի 6-ին Շենմու գավառում ածխահանքում փլուզման հետեւանքով 49 հանքափոր մնացել էր հողի տակ: Նրանցից 38-ին փրկել էին: 11 մարդ մնացել էր հողակույտի տակ:
Միջադեպի պատճառները պարզվում են: