Եգիպտոսում զբոսաշրջիկների վրա կրակած անձանցից մեկը ձերբակալվել է
ՄիջազգայինՊարզվել է Կահիրեի «Բուրգեր» հյուրանոցի վրա հարձակվողներից մեկի ինքնությունը: Նա ձերբակալված է:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, միջադեպի հետ կապ ունեն Եգիպտոսում արգելված «Մուսուլման եղբայրներ» խմբավորման անդամները:
Այսօր անհայտ անձիք Կահիրեում կրակ էին բացել մի խումբ զբոսաշրջիկների ուղղությամբ: Դիմակավորված հանցագործները կրակել էին ավտոբուսից դուրս եկող զբոսաշրջիկների վրա:
Միջադեպի հետևանքով տուժածներ չկան: Պարզվել է, որ ավտոբուսի բոլոր ուղևորները իսրայելցի արաբներ են եղել, որոնք վերադառնալիս էին եղել էքսկուրսիայից: