Գերմանիան պետք է հստակ ազդանշան տա նրանց, ովքեր չեն հարգում օրենքը. Մերկելը` Քյոլնի դեպքերի մասին
ՄիջազգայինԳերմանիան պետք է ճնշում գործադրի նրանց վրա, ովքեր չեն հարգում տեղի օրենքները: Այս մասին հայտարարել է երկրի կանցլեր Անգելա Մերկելը Ռումինիայի վարչապետ Դաչիան Չոլոշի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում` անդրադառնալով Քյոլնի դեպքերին, երբ մի քանի տեղացի կանայք բռնության էին ենթարկվել ներգաղթյալների կողմից, տեղեկացնում է գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Մենք պետք է կրկին ու կրկին խոսենք մեր մշակութային գոյության հիմքերի մասին: Մարդիկ ունեն լիիրավ իրավունք, որպեսզի այս խոսքերին հաջորդեն գործողությունները: Եվ այստեղ պետք է ստուգել` արել ենք մենք ամենը, ինչ պետք է Գերմանիայից արտաքսելու հարցում, որպեսզի հստակ ազդանշան տանք այն մարդկանց, ովքեր չեն ցանկանում հետևել մեր կանոնակագին»,- ասել է Անգելա Մերկելը:
Այս կերպ Մերկելը պատասխանել է Քյոլնի իրադարձություններին, որտեղ Ամանորի նախաշեմին մոտ 1000 արաբական և հյուսիսաֆրիկյան արտաքինով երիտասարդներ, բաժանվելով խմբերի, հարձակվել են կանանց վրա:
Ոստիկանություն արդեն 121 հաղորդագրություն է ստացվել տուժածներից: Չի բացառվում, որ հանցագործների թվում կարող են փախստականներ լինել:
«Այն, ինչ տեղի է ունեցել Ամանորի գիշերը, անընդունելի է: Իրավական պետությունը չի կարող աչք փակել նման բանի վրա»,- ասել է Մերկելը: