Իրանի իշխանություններն արգելել են ուխտագնացությունները Սաուդյան Արաբիա
ՄիջազգայինԻրանի իշխանություններն արգելել են ուխտագնացությունները Սաուդյան Արաբիա, ինչպես նաեւ Սաուդյան Արաբիայից ապրանքների ներկրումը Իրանի Իսլամական Հանրապետություն:
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Թասնիմ» գործակալությունը:
«Իրանի կառավարության արտակարգ նիստում որոշում է կայացվել արգելել իրանցի ուխտավորների այցելությունները Սաուդյան Արաբիա, մինչեւ հետագա նոր կարգադրությունները»,- ասված է գործակալության հայտարարության մեջ: