Պղնձի գները 6 տարվա մեջ առաջին անգամ մեկ ֆունտի դիմաց 2 դոլարից նվազել են
Միջազգայինnews.am-ը գրում է.
Չիկագոյի CME բորսայում պղնձի գները 6 տարվա մեջ առաջին անգամ մեկ ֆունտի դիմաց 2 դոլարից նվազել են: Դա տեղի է ունեցել Չինաստանի տնտեսական վիճակի վատթարացման ֆոնին, փոխանցում է Bloomberg -ը:
Խոշորագույն ընկերությունները, այդ թվում՝ Freeport-McMoRan-ը, կրճատել են արտադրությունը, սակայն ոչ այնքան, որ չեզոքացնեն ավելցուկը:
2015թ. արդյունքներով պղնձի գները նվազում են 3-րդ տարին անընդմեջ: Պղնձի գների աճը 2011թ. հասել է իր գագաթնակետին եւ հանգեցրել է արտադրության մեջ հանքահանման աճին, որը շարունակվում է մինչեւ հիմա: