Օբաման խոստովանել է, որ պացիֆիստ է
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստովանել է, որ երբեք անձնական զենք չի ունեցել: Այդ մասին նա հայտնել է CNN հեռուստաալիքի եթերում:
«Ես երբեք սեփական զենք չեմ ունեցել»,- ասել է վաշինգթոնյան աշխատակազմի ղեկավարը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ճիշտ է, նա հավելել է, որ Քեմփ Դեւիդում գտնվող իր նստավայրում ստենդային հրաձգության համար սարքավորում կա, որից ինքը երբեմն օգտվում է: «Դա չի նշանակում, որ ես որեւէ հավակնություններ ունեմ դիպուկ կրակելու առումով»,- ժպիտով խոստովանել է Օբաման:
Այս զրույցի համար առիթ էին դարձել երկրում հրաձգային զենքի շրջանառության նկատմամբ հսկողությունը ուժեղացնելու նպատակով օրերս նրա ընդունած միջոցառումները: Այս որոշումները սվիներով են դիմավորել ԱՄՆ «զենքի լոբբին» ու դրա բազմաթիվ դաշնակիցները ամերիկյան Կոնգրեսում, մանավանդ հանրապետական ընդդիմության շարքերում: Պետության ղեկավարին մեղադրել են լիազորությունները չարաշահելու ու ամերիկացիների սահմանադրական իրավունքների նկատմամբ ոտնձգությունների համար, քանի որ զենք կրելու իրավունքը երաշխավորված է ԱՄՆ մայր օրենքի երկրորդ ուղղումով: