Լոնդոնը Սեուլին հանգստության կոչ է արել
ՄիջազգայինՄեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Ֆիլիպ Համմոնդը հանգստության կոչ է արել Հարավային Կորեայի իշխանություններին, որոնք ուրբաթ օրը վերսկսել են ԿԺԴՀ տարածքում քարոզչական հեռարձակումը:
«Մենք Հարավային Կորեային զսպվածության կոչ ենք անում»,- մեջբերում է «Ռոյթեր» գործակալությունը նախարարին, որը հիմա այցով Ճապոնիայում է գտնվում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Հունվարի 6-ին ԿԺԴՀ-ում անցկացված միջուկային փորձարկմանն ի պատասխան՝ Հարավային Կորեայի զորքերը տեղական ժամանակով կեսօրին վերսկսել են ապառազմականացված գոտու երկայնքով բարձրախոսերով հեռարձակումը, որն ընդհատվել էր օգոստոսին: Հեռարձակման վայրերում Հարավային Կորեան հակատանկային հրթիռներ ու հաուբիցներ է տեղադրել: