Թուրքիան մտադիր է վիզային ռեժիմ մտցնել Ադրբեջանի հետ
ՄիջազգայինԹուրքիան մտադիր է վիզային ռեժիմ մտցնել Ադրբեջանի հետ: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ըստ հաղորդագրության, վիզային ռեժիմ կներդրվի նաեւ Վրաստանի, Իրանի, Ղազախստանի, Ղրղզստանի . Թուրքմենիայի, Ռուսաստանի ու Տաջիկստանի հետ: Վիզային ռեժիմն ուժի մեջ կմտնի 2016 թ. հունիսից: Թուրքիայի կողմից վիզային ռեժիմի ներդրումը Եվրամիության պահանջներից մեկն է:
Միեւնույն ժամանակ haqqin.az–ի հարցմանն ի պատասխան՝ Թուրքիայի ԱԳՆ հյուպատոսական բաժնից հայտնել են, որ «այս պահին Թուրքիան Ադրբեջանի քաղաքացիների համար ոչ մի վիզային սահմանափակում չի մտցրել. նրանք առաջվա պես կարող են առանց վիզաների 30 օր Թուրքիայի տարածքում գտնվել: Թե ինչ որոշումներ կկայացվեն ավելի ուշ՝ հայտնի չէ»:
«Այս տարվա աշնանը Թուրքիան ԵՄ հետ անվիզա ռեժիմ կստանա, ու Եվրամիության պահանջներից մեկը հենց վիզային ռեժիմի ներդրումն էր այն երկրների հետ, որոնք ԵՄ հետ նման համաձայնագիր չունեն: Օրինակ Վրաստանի, Մոլդովայի ու Ուկրաինայի քաղաքացիների համար Թուրքիան կարող է եւ չընդունել նման որոշում, քանի որ նրանք ԵՄ հետ համապատասխան պայմանագիր ունեն»,- պարզաբանել են ԱԳՆ-ում: